ՌԴ-ն ուկրաինական «հետք» է տեսնում Սիրիայում

ՌԴ-ն ուկրաինական «հետք» է տեսնում Սիրիայում

Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում «զինյալների» շարքում կան բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում՝ հետխորհրդային տարածքից ներգաղթյալներ, և ակնհայտորեն կա, այսպես կոչված, «ուկրաինական հետք»: 
Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա առաջին և, ցավոք, ինչպես հասկանում ենք, վերջին տարածաշրջանը չէ, որտեղ Կիևի զբոսաշրջային ռեժիմը կկիրառի իր հանցավոր փորձը։ Մինչ այս աֆրիկյան երկրներ կային, հիմա խոսքը Սիրիայի մասին է»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, ընդդիմադիր խմբավորումները դժվար թե որոշեին «նման ահաբեկչական գործողություն իրականացնել առանց արտաքին ուժերի հրահրման և լիակատար աջակցության», որոնք ձգտում են Սիրիայում զինված առճակատման նոր փուլ սադրել:

«Մենք համերաշխություն ենք հայտնում Սիրիայի ղեկավարությանը և նրա ժողովրդին այս դժվարին իրավիճակում։ Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Զախարովան։