Կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն նախատեսում է առաջիկայում բանակցություններ ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կողմերի միջեւ կնքվելիք խաղաղության համաձայնագրի հարցով։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումի շրջանակներում՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ։ «Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունները շատ կարեւոր են։ Հաջորդ ամիս նախատեսում եմ բանակցություններ ունենալ թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։ Հարկ է, որ միասին աշխատենք՝ ռեգիոնում կայունության եւ խաղաղության հասնելու լավագույն որոշմանը հասնելու համար»,- ասել է Բերսեն։
Կարծիքներ