Բրիտանական դեսպանությունը սարսափած է հայ գերիների գնդակահարության տեսանյութով․ հայտարարություն

Բրիտանական դեսպանությունը սարսափած է հայ գերիների գնդակահարության տեսանյութով․ հայտարարություն

Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութով, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Բրիտանական դեսպանությունը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»։