Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր․ Բայրամով

Քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր․ Բայրամով

Ինչպես հայտնել էինք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է։

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի, Սիրիայի և Գազայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է APA-ն։

«Թուրքիան հասկանում է Ադրբեջանի արդարացի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ»,- համատեղ ասուլիսի ժամանկ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը

«Մեր հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Սիրիայում Ադրբեջանի դեսպանատան բացմանը։
Բայրամովը հայտնել է, որ 10 օրից տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի ԱԳ նախարարների հանդիպումը եռակողմ ձևաչափով։