Յունիբանկը թողարկել է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5% տարեկան

Յունիբանկը թողարկել է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5% տարեկան

Յունիբանկը թողարկել է դրամային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 10,5% տարեկան: Թողարկման  ծավալը  կազմում է 500 մլն ՀՀ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ: Պարտատոմսերի մարման ժամկետը սահմանվել է 27 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
 
Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2020թ.-ի հոկտեմբերի 5-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն  AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:
 
Պարտատոմսերի հիմնական առավելությունները  երաշխավորված բարձր եկամուտն ու իրացվելիությունն է, ինչպես նաև ապահովվածությունը: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Եվս կարևոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Սա Յունիբանկի թվով 12-րդ թողարկումն է: Այժմ տեղաբաշխման փոլում են գտնվում նաև բանկի 36 ամիս մարման ժամկետով դոլարային պարտատոմսերը, որոնց եկամտաբերությունը կազմում է 5,25% տարեկան: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը կարող են ձեռքբերբել նաև ռուսաստանյան ներդրողները՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու: Բանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2):
 
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և Ազդագրի Լրացումը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Պարտատոմսեր» էջում: