ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների են սպանել. Թրամփն արձագանքել է

ԱՄՆ-ում իսրայելցի դիվանագետների են սպանել. Թրամփն արձագանքել է

Վաշինգտոնում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի՝ տղամարդ և կին դիվանագետներին սպանել են Հրեական թանգարանի մուտքի մոտ։ 

ABC News-ի փոխանցմամբ՝ հարձակվողը բղավել է «Ազատ Պաղեստին» կարգախոսը և կրակ է բացել մոտ հեռավորությունից։ Երկու դիվանագետներն էլ մահացել են տեղում։

Ականատեսների խոսքով՝ կրակողը սկզբում ձևացրել է, թե միջադեպի ականատես է՝ սպասելով ոստիկանության ժամանմանը, իսկ հետո ձերբակալվել է։

Հարձակման զոհերը երիտասարդ դիվանագետ զույգ էին, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, պատրաստվում էին նշանադրվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել և զգուշացրել հակասեմականության աճի մասին։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հարձակումը որակել է «կարմիր գծի հատում»։