Ֆրանսիան աջակցում է Հայաստանին եւ Ադրբեջանին․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ վերջնական խաղաղության հասնելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար գագաթնաժողովի ընթացքում։ «Մենք աջակցում ենք երկու կողմերին էլ՝ այդ կարեւոր փաստաթղթի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Կարծիքներ