Հիմար չե՛նք. Զելենսկին քննադատել է Չինաստանին և Բրազիլիային
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Բրազիլիայի և Չինաստանի ներկայացրած խաղաղության ծրագիրը՝ այն անվանելով ապակառուցողական։ Այս մասին նա հայտարարել է բրազիլական Metrópoles պորտալին տված հարցազրույցում։
«Չինա-բրազիլական առաջարկը նույնպես կործանարար է, դա պարզապես քաղաքական հայտարարություն է»,- ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային ասել է, որ անհրաժեշտ է միասին քննարկել այդ հարցը։
Բացի այդ, նրա խոսքով, Կիևը հրավիրել է Չինաստանին՝ միասին քննարկելու խաղաղության առաջարկը։ Երկրի նախագահը նշել է, որ անհնար է որևէ նախաձեռնություն առաջարկել՝ առանց Ուկրաինայից որևէ բան հարցնելու։ Զելենսկու խոսքով՝ Բրազիլիան և Չինաստանը Մոսկվայի հետ նախապես քննարկել են իրենց խաղաղության առաջարկը։ «Մենք հիմար չենք», - հայտարարել է նա:
Մայիսի 24-ին Բրազիլիան և Չինաստանը առաջարկեցին Ուկրաինայի հարցով նոր համաժողով անցկացնել, որը կբավարարի թե՛ Մոսկվային, թե՛ Կիևին։ Փաստաթուղթը դարձավ ուկրաինական պատերազմի հարցով Պեկինի ստորագրած առաջին միջազգային հռչակագիրը, որը միավորեց չինական և բրազիլական կողմերի խաղաղության առաջարկները։
Կարծիքներ