Մի բան է խանգարում՝ էգոիզմը

Մի բան է խանգարում՝ էգոիզմը

Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է ապրել այնպիսի մի աշխարհում, որտեղ չկան վեճեր և բաժանումներ, պատերազմներ և կոնֆլիկներ, որտեղ տիրում է խաղաղությունն ու համերաշխությունը, որտեղ բարոյականությունն ու խիղճը, սերը և բայրացակամությունը հանդիսանում են մարդկային գործողության հիմնական դրդապատճառը։ Պատկերացնո՞ւմ եք այնպիսի մի աշխարհ, որտեղ մարդիկ կօգնեն միմյանց քարկոծելու և փնովելու փոխարեն, որտեղ մարդիկ ուղղորդվելով իրենց «խաղաղություն աշխարհին» բարեմաղթանքի վաղեմի երազանքով՝ յուրաքանչյուրը հենց ինքը կկառուցի այդ աշխարհը։ Թվում է թե սա ինչ-որ մի ուտոպիական գաղափարախոսություն է, որը չափից դուրս անիրական և լավն է թվում, և ամեն հիմք ունի մնալ մարդկային երազանքի իր սաղմնային փուլում։ Բայց մյուս կողմից՝ ինչու՞ է այդ երազանքն այդքան անիրական թվում։ Միթե՞ դա հենց այն չէ, ինչը որ ցանկանում է յուրաքանչյուր ողջամիտ մարդ՝ ապրելով այստեղ, այս աշխարհի երեսին՝ անկախ ազգությունից, տարիքից, սեռից և այլ տվյալներից։ 

Ի՞նչ ենք մենք այսօր տեսնում աշխարհով մեկ՝ պատերազմներ և կոնֆլիկներ, սով և հիվանդություններ, մարդկային տեսակի ընդհանուր դեգրադացիա, բարոյական և հոգևոր անկում, որն իր հերթին տանում է բաժանումների՝ հիմնված կրոնական, ռասայական, ազգային և անգամ ցեղային պատկանելիության հենքի վրա։

Բայց ինչու՞ է այդ դեպքում ամեն ինչ այսքան հակասական։ Ինչու՞ է, ի հեճուկս մարդկային այդ վաղեմի խաղաղատենչ երազանքների, բոլորովին հակառակը տեղի ունենում։ Ի՞նչն է մեզ հետ պահում կառուցել ներդաշնակ, արարող և կառուցողական հասարակություն մեր և մեր երեխաների համար։ Հասարակություն, որտեղ բաժանումների փոխարեն կլինեն մարդկային ունիվերսալ որակներ, որտեղ միասնությունը, խաղաղությունը, ճշմարտությունը, սերն ու երջանկությունը կգերիշխեն ինչպես առանձին անհատի մեջ, այնպես էլ ողջ հասարակությունում։

Մի բան է մեզ խանգարում կառուցել այդ հասարակությունը, և դա մեր էգոիզմն է։ Այլ կերպ ասած՝ անձնական շահերը ինչպես մյուսների, այնպես էլ հասարակության շահերից վեր դասելը։
Ուստի, հարգելի մարդի՛կ, մենք պետք է դադարենք բաժանել մարդկանց «մեր ու ձեր»-ի։ Թող որ ամեն մեկը ավելի շատ սեր և կարեկցանք ցուցաբերի իր հարևանի, ընկերների, բարեկամների և այլ մարդկանց հանդեպ։ Թ՛ող որ յուրաքանչյուրը իր հերթին պատասխանատվությամբ և խղճի զգացումով ու արժանապատվությամբ կատարի իր առաջադրանքները աշխատավայրում,  ընտանիքում և հասարակության մեջ։ Եկե՛ք գտնենք այն կետը, որը մեզ բոլորիս միավորում և համերաշխ է պահում։ Եկե՛ք հոգ տանենք միմյանց համար, օգնենք, սիրենք և հարգենք իրար։ Եվ միայն այդ դեպքում մենք ի վիճակի կլինենք այնպիսի խաղաղ և ներդաշնակ հասարակություն կառուցել, որի մասին  միշտ երազում ենք։ Եկե՛ք մեր միջի վատը, բացասականը և չարը վերափոխենք բարու, դրականի և լույսի։  Երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը օգնության կամ որևէ այլ բանի կարիք ունի, եկե՛ք օգնենք այդ մարդկանց մեր ուժերի ներածին չափով, և եթե անգամ չենք կարող օգնել ֆինանսապես կամ ֆիզիկապես, միշտ կարող ենք օգնել բարի խոսքով, մաքուր սրտով և ժպիտով։ Հիշենք Մահաթմա Գանդիի խոսքերը․ «Եղի՛ր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում»։ 

Դե, ուրեմն եկե՛ք մաքուր լինենք սիրո և բարության արտահայտման մեջ, եկե՛ք դառնանք այդ փոփոխությունը․․․ և հետո որպես մեր գործողությունների հետևանք՝ աշխարհը մեր շուրջն անպայման կփոխվի։ 

Հ․Գ․ Հարգելի ընթերցողնե՛ր, հրավիրում ենք մասնակցել «Հասարակություն։ Վերջին Հնարավորություն» միջազգային օնլայն կոնֆերանսին բաց կերպով քննարկելու թե ինչպես անցում կատարել ներկա սպառողական հասարակության ձևաչափից դեպի  վաղվա նոր, ստեղծարար, կառուցողական հասարակության ձևաչափին։ Այս համաշխարհային օնլայն կոնֆերանսը տեղի կունենա 2020 թ․-ի մայիսի 9-ին։ Եթե անտարբեր չեք մարդկության ճակատագրի հանդեպ, ապա սիրով կսպասենք Ձեզ։


Նարինե Գրիգորյան