Շումախերի նախկին մենեջերը հայտարարել է, որ Շումախերի կինը ստում է

Շումախերի նախկին մենեջերը հայտարարել է, որ Շումախերի կինը ստում է

Միխայել Շումախերի նախկին մենեջերը հայտարարել է, որ մարզիկի կինը՝ Կորինան, թաքցնում է ճշմարտությունը լեգենդար մրցորդի առողջական վիճակի մասին։ Այս մասին հայտնում է Super.ru-ն։

Նշենք, որ լեգենդար ավտոմրցորդի առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ունեն միայն ընտանիքի անդամներն ու այն մասնագետները, որոնք ապահովում են մարզիկի խնամքն ու բուժումը։ Վերջիններս էլ տվյալներ են փոխանցել այն մասին, որ մարզիկը դուրս է եկել մեդիկամենտոզային կոմայից, որի մեջ գտնվել է երեք ամիս շարունակ, եւ վիճակը կայուն կերպով դրական դինամիկա է արձանագրում։ Շումախերի մտերիմ ընկերներից Վիլլի Վեբերը հայտարարել է, որ Կորինան ճշմարտությունը չի ասում, եւ ոչ էլ թույլ է տալիս, որ այցելի մարզիկին։ Վեբերը նկատել է, որ Շումախերը պայքարող տեսակ է ու եթե թեկուզ փոքր հնարավորություն լինի, կպայքարի ու ոտքի կկանգնի։