Մեզ ճնշում են, բայց մենք կշարունակենք պատերազմը․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ոչ մի արտաքին ճնշում չի խանգարի երկրին՝ շարունակելու պատերազմը ՀԱՄԱՍ խմբավորման հետ, քանի դեռ այն չի ոչնչացվել, և հասնել պատանդների ազատ արձակմանը։
«Իսրայելի վրա մեծ ճնշմում են գործադրում թե՛ ներսում, թե՛արտերկրում, որպեսզի դադարեցնենք պատերազմը՝ նախքան կհասնենք մեր բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդներին կյանքի գնով ազատ արձակելու գործարքին», - ասել է նա Իսրայելի Պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) զինվորների հետ հանդիպման ժամանակ:
«Իսրայելը պարտավոր է շարունակել պատերազմը, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին, և դա նշանակում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, ազատել բոլոր պատանդներին և երաշխավորել, որ Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնում Իսրայելի համար։
Չկա որևէ ճնշում (դրսից կամ երկրի ներսում), որը կխանգարի այդ նպատակին»,- հավելել է Նեթանյահուն:
Կարծիքներ