Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք

Երևանում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք

Այսօր Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով գազի արտահոսք է եղել, տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և «Infiniti» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.), որն էլ բախվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.)»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի հետևանքով տուժածներ չկան, փրկարարները հերթապահություն են իրականացրել մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։