Ղազախստանում փորձում են լուծումներ գտնել Հայաստանից ներկրված մեքենաների գրանցման հետ կապված
Ղազախստանի կառավարությունը փորձում է լուծումներ գտնել, կապված Հայաստանից այդ երկիր տարված մեքենաների գրանցման խնդրի հետ կապված։ Առայժմ, ինչպես նշում է ainews.kz-ն, կառավարությունը որոշել է մշակել մի փաթեթ, որով հնարավորություն կտրվի այդ մեքենաների ժամանակավոր գրանցումը երկարաձգել մինչեւ այս տարվա հուլիսի մեկը։
Համաձայն այդ փաստաթղթի, ժամանակավոր հաշվառման ժամկետը երկարացվում է մինչեւ 2020 թվականի հուլիսի մեկը, ընդ որում, այդ մեքենաների տերերը վճարելու են միայն գրանցման համար նախատեսված տուրքը, որը կազմում է 662,75 տենգե, ինչպես նաեւ պետական մաքսը, նախատեսված տեխանձնագրի տրամադրման համար՝ 3313,75 տենգե եւ պետհամարանիշի համար՝ 7422,8 տենգե չափով։
Նշենք, որ ավելի վաղ, վճարումները գերազանցում էր 1,3 միլիոն տենգեն։ Ժամանակավոր գրանցման ժամկետների մասին խոսք այս որոշման մեջ չկա եւ ամենայն հավանականությամբ պահպանվում է այլ նորմատիվ ակտերով սահմանված ժամկետը՝ մինչեւ 2021 թվականի մարտ ամիսը։ Չկա հիշատակություն նաեւ այն մասին, թե արդյոք Հայաստանից ներկրված մեքենաները պետք է լինեն ձախ ղեկով, համաձայն «Եվրո 4» եւ Ղազախստանում սահմանված այլ ստանդարտների պահանջի։
Կարծիքներ