Ստոլտենբերգը վերջակետ դրեց․ Մակրոնն անհարմար վիճակում է
ՆԱՏՕ-ն չի նախատեսում իր զորքերն ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներն Ուկրաինային ցուցաբերում են աննախադեպ աջակցություն։ Մենք դա անում ենք 2014 թվականից և ակտիվացրել ենք մեր գործունեությունը լայնամասշտաբ ներխուժումից հետո։ Բայց Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու ծրագրեր չկան»,- գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում Associated Press-ը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելը։ Նրա խոսքերը բուռն քննադատության են արժանացրել Շվեդիայի, Սլովակիայի, Լեհաստանի ղեկավարների կողմից, ինչպես նաև Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում։
Մակրոնի հայտարարությանն արձագանքել էին նաև Կրեմլում, նշելով, որ վաղուց տեղյակ են Ֆրանսիայի ղեկավարի հակառուսական քաղաքականությանը։
Կարծիքներ