Պատերազմ դատարաններին

Պատերազմ դատարաններին

Այն, որ սահմանադրական բարեփոխումների գերնպատակը Սահմանադրական դատարանի «ճգնաժամը» լուծելն է, կեսբերան խոստովանում են նաեւ իշխանականները: Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չհերքեց, որ դատական համակարգում առկա ճգնաժամն այդ հայեցակարգով փորձելու են լուծել։

«Դատական համակարգի մասով, Սահմանադրական դատարանի մասին չէ միայն խոսքը, խոսքը վճռաբեկ, սահմանադրական դատարանների մասին է, Բարձրագույն դատական խորհրդին վերաբերող կտոր ունենք, եւ այն բարեփոխումը, որը որ մենք տեսնում ենք Սահմանադրական դատարանի դեպքում, նույնը տեսնելու ենք վճռաբեկ դատարանի դեպքում։ Այսինքն, որեւէ կոնցեպտուալ տարբերակում չի լինելու։ Տվյալ մարմինների հանդեպ հանրության վստահությունը վերականգնելու խնդիրն է դրվելու։ Ես չեմ ուզում հիմա որեւէ բան բացահայտած լինեմ»,- ասաց նա: Մեր հարցին՝ «Իմ քայլի» պատգամավորներից մեկն առաջարկ է հնչեցնում՝ լուծարել ՍԴ-ն, վճռաբեկը՝ ստեղծելով Գերագույն դատարան, նախարարը պատասխանեց. «Նախնական ընդունելի տարբերակ չէ»: