Կքննարկվեն նաեւ ուկրաինական կարգավորման հարցը

Թուրքական Անթալիայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ դաշինքի ռազմական ծախսերի ավելացումն ու ուկրաինական կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Այսօր դաշնակիցները կարեւոր քննարկում կունենան։ Սկսած վարչական հարցերից եւ պաշտպանական ծախսերի բեռի բաշխման հարցերից, նախարարները կքննարկեն նաեւ ռազմական արդյունաբերությանն առնչվող հարցեր եւ կհասնեն մինչեւ ուկրաինական կարգավորում։ Սրանք այն կարեւոր հարցերից են, որոնք մենք քննարկում ենք այսօր, հաջորդ ամիս՝ Նիդերլանդներում մեր առաջնորդների կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում»,- ասել է նախարար Ֆիդանը։
Կարծիքներ