Եկմալյանի բնակիչը բերման ենթարկվեց

Եկմալյանի բնակիչը բերման ենթարկվեց

Կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիաները շարունակվում են։ Այստեղ են նաեւ Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք գրեթե ամեն հինգշաբթի այստեղ ակցիա են անում։ Քիչ առաջ նրանցից մեկին ոստիկանությունը բերման ենթարկեց։

«Հրապարակի» հարցին ի պատասխան, ոստիկանը նշեց, որ Եկմալյանի բնակիչը բերման է ենթարկվել չներկայանալու, անձը հաստատող փաստաթուղթ ցույց չտալու համար։

«Մոտեցանք տղամարդուն դիմակը սխալ դնելու համար, չներկայացավ։ Դիմակի համար չենք բաժին տարել, այլ չներկայանալու»,- ասաց ոստիկանը։