Ալավերդին փակ է. նոր հարձակում ոսկու խանութի վրա
Ալավերդիում ավազակային խումբ է գործում, որը մասնագիտանում է ոսկու խանութների կողոպուտում: «Հրապարակի» տեղեկություններով՝ այսօր Ալավերդի քաղաքում կրկին ոսկու խանութ են թալանել: Անհայտ անձինք զենքով հարձակվել են քաղաքում հայտնի գործարարներից մեկի խանութի վրա, սակայն չեն կարողացել թալանել այն: Ըստ քաղաքում շրջող լուրերի, կա տուժող՝ խանութի տերը, որը վիրավորում է ստացել:
Այս պահին Ալավերդի մտնող և դուրս եկող ճանապարհները փակ են: Ոստիկանությունը փնտրում է ավազակներին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ՝ օգոստոսի 1-ին էլ, առավոտյան ժամը 9-ի մոտակայքում դիմակավորված անձինք զենքերով և դանակով ներխուժել էին Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կրակել էին չհրկիզվող պահարանի վրա, և չկարողանալով այն բացել, փախուստի էին դիմել:
Կարծիքներ