Վազգենն իրեն նվիրած մեքենայով զենք էր տանում դիրքեր

Վազգենն իրեն նվիրած մեքենայով զենք էր տանում դիրքեր

Վազգեն Սարգսյանի տուն թանգարանում կանգնեցված մեքենայի  համարների փոխարեն նշված է. «ՊՆ 0001»։ Մեքենայի պատմության մասին պատմել է նրա զարմուհին՝ Ոսկեհատը։  Պատմության այդ հատվածը ներկայացնում եմ․
«Այս մեքենան մի ողջ պատմություն է կրում։ 1992 թվականին սա նվեր է եկել Աթենքից` Վարուժան Գնունուց։ 1988 թ. նա զենքի առումով շատ օգտակար է եղել Վազգենին։ Երբ 1992-ին Գնունին եկել է Հայաստան, Վազգենը գնացել է պաշտոնական մեքենայով։ Վարուժան Գնունին հարցրել է՝ «Ո՞նց Վազգեն, դու անձնական մեքենա չունե՞ս», Վազգենն ասել է` ոչ։ Գնում է Աթենք, ու այս մեքենան նվեր է ուղարկում։ Վազգեն Սարգսյանն այս մեքենան դարձյալ վարում է որպես պաշտպանության նախարար ու սրանով զենք էր տանում դիրքեր։ Սրանով Վազգենը մի ամբողջ պատմություն է անցել»։ 

Հիմա հարցնում եք՝ ո՞նց են պատերազմ հաղթել։ Այսպես են հաղթել՝ զրկելով իրենց ու ամեն նյութական արժեք վերածելով զենքի։ 
Տարիներ անց Վազգեն Սարգսյանը մեքենան նվիրում է եղբորը՝ Արմենին։ Վազգենի մահից հետո եղբայրը որոշում է նվերը թանգարանում կանգնեցնել, որ սերունդները տեսնեն։ «Եթե Սասունցի Դավթին Քուռկիկ Ջալալիով են հիշում, ապա Վազգենին էլ՝ այս մեքենայով։ Այդպես էլ իր մարտընկերներն ասում էին՝ Վազգենի Քուռկիկը»,- պատմել է զարմուհին։

2017 թվականի մարտին  Վազգենի եղբայրը՝ «Ելք» դաշինքի անդամ Արամը, համեմատում էր այդ ժամանակվա  նախարարներին, նրանց ծառայողական մեքենաներն ու անձնական կարողությունները Վազգեն Սարգսյանի ունեցածի հետ, համեմատում էր նրանց թանկարժեք մեքենաների հետ, որոնցից ամեն մեկը մի Իսկանդեր էր, մի անօդաչու թռչող սարք։ Ասում էր «Իրենց չեն հիշելու: Իրենք ծախվել են Մամոնային, Մամոնայի ստրուկներն են, թող ապրեն այդ ստրկության մեջ՝ փողի՛ ստրկության մեջ»: 

Հիմա կուրացե՞լ է․ Մամոնայի ստրուկների չի՞ տեսնում։ Արհավիրքի մեջ գտնվող երկրում՝ երկրի անվտանգությունը թողած, միլիոնների արժողությանմբ նոր ամենագնացներ են գնվում Փաշինյանի ընտանիքի համար։ Երկիրը պաշտպանելու տեղ Փաշինյանի ընտանիքն են պաշտպանում, երկիրը զինելու տեղ՝ Փաշինյանի անվտանգությունն են պաշտպանում։ Հիմա այս վիճակը տեսնելով, կարո՞ղ ենք Արամ Սարգսյանի բառերը կրկնել․ ,, Նրանք ծախվել են մամոնային,,։ Արցախն այլևս երազ են դարձրել ու Հայաստանն են նետում թշնամու անկուլ երախը։ Մամոնային ծախվելն այսպես է լինում՝ երբ չկա Արցախ ու Հայաստանը դրված է հերթի մեջ։ Երբ վտանգված է Հայաստանի պետականությունը։