Վաճառողները զանգավածաբար դիմակ չեն կրում

Վաճառողները զանգավածաբար դիմակ չեն կրում

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Կիրակի է. պարետատունը պետք է ստուգի ամենատարբեր տոնավաճառներն ու շուկաները, որոնք կիրակի օրերին ողջ թափով աշխատում են, և ուր վաճառողները զանգավածաբար դիմակ չեն կրում: Ամուսինս քիչ առաջ վերադարձավ 1-ին մասում գործող շինանյութի շուկայից. ապշել էր. վաճառողները զանգվածաբար դիմակ չեն դիմում, դիմակ դնելու նրա պահանջն էլ վաճառողուհին անտեսել էր:

Պարետը սրճարաններում նստելու փոխարեն պետք է ամբողջական վերահսկողություն և տուգանքներ սահմանի դիմակ դնելու կարգը խախտողների հանդեպ: Իսկ ավելի ճիշտ կլինի՝ երկու շաբաթով փակել այդ տոնավաճառները, իսկ գյուղատնտեսական շուկաներըի վրա խիստ վերահսկողություն սահմանել:

՛՛Քաղաքացիական պայմանագրի՛՛ բազմահազարանոց կուսակցությունից հասարակական խմբեր կազմեք և բակից բակ, շենքից շենք, փողոցից փողոց գնացեք՝ վերահսկելու դիմակ կրելու կատարման պահանջը:
Տուգանե՛ք դիմակ չկրող բոլոր քաղաքացիներին: Դիմակ չկրող յուրաքանչյուր քաղաքացի մահ է սփռում:

Միակ կազմակարեպվածը և վերահսկվող մետրոպոլիտենն է, համենայն դեպս երեկ տեսա, որ ոստիկանը վագոններում շրջում է և և հսկում և բոլոր ուղևորները դիմակով էին:

Դիմակ կրելը, իհարկե, միակ պայմանն ու պահանջը չէ, համալիր գործունեություն է պետք իրականացնել:

Վարչապետը, բավական չէ, վարակված լինելով ճեպազրույց է տալիս այլ մասնակիցների հետ, որոնք նույն ամբիոնինն են մոտենում, ասենք, պարետը կամ մեկ ուրիշը ՝առանց ամբիոնն ախտահանելու: Սրանք մանրուքներ չեն, սրանցով է ձևավորվում հանրության և իշխանության վարքագիծը համաճարակի հանդեպ: Այդ վարքագիծը վկայում է համաճարակի վտանգի հանդեպ համընդհանուրր անընկալունակության մասին: Վկան՝ այսօր 766 նոր վարակակիրներ:
Վե՛րջ տվեք համաճաակի հանդեպ այս անփութությանը»: