Արցախից դիմում են հարգարժան ժողովրդական դերասանին

Կարդում եմ Արցախից Աննա Այվազյանի գրածը ու մտածում՝ սա՛ է արցախցու բնորոշումը։ Նա ներկայացնում է, թե ինչ է մտածում արցախցին Նիկոլի երեկվա՝ յուրայիններին տրված թատրոնի մասին․
«Երեկ լսում էի նրան ու մտածում` այս մարդը ինչքան վատ կարծիք ունի իր ժողովրդի մասին: Սրան թվում է, թե ինչ ասում է` մենք հալած յուղի տեղ ենք ընդունու՞մ։ Նիկո'լ, կտորեճի տեղ ենք ընդունում: Կտորեճը գիտե՞ս ինչ է։ Խոզի յուղը հալելուց հետո տակի մնացածը»:
Նիկոլին թվում է, թե իր հնարած, յուրայիններով կազմված քննիչ հանձնաժողովը մի այնպիսի վստահություն է վայելում, որ նրա միջոցով կարող է ում ուզում է ձերբակալի, ում ուզում է խեղջացնի, ում ուզում է լռեցնի։ Բայց արցախցին շատ լավ է հասկանում նրա տված խաղերը․
«Հարգարժան ժողովրդական դերասան, բանակում`որտեղ մի ՉՊ է կատարվում, կորպուսի հրամանատարին ես հանում, Գլխավոր Շտաբի պետին ես հանում, ասելով` թույլ են գտնվել: Բա դու ուժեղ գտնվեիր, Գլխավոր հրամանատարը դու չէի՞ր։ Բա քեզ ինչու՞ չես ազատում աշխատանքից: Չէ որ գլխավոր մեղավորը դու ես: Նեյնիմ նեյնիմ ես երգում, բոլորը մեղավոր են, դու` սուրբ ես: Թումանյանի սուտլիկ որսկանը կնախանձեր քեզ: Ամոթ է, տո: Տղամարդ եղիր և մի անգամ մեղքդ վերցրու քո վրա: Քո ամոթը տարածվել է երկրի վրա: Հայաստանը կարմրել է ամոթից ու իր վրա ծիծաղող թուրանական աշխարհից: Եթե մի կաթիլ հայի խիղճ մնացել է դեռ քո մեջ, զանգիր եղբայրներիդ` Ալիևին, Պուտինին և ասա ճանապարհը բացեն ու էս մարդկանց սովի չմատնեն: Ե՞րբ ես հասկանալու, որ խաղդ պառավել է: Արցախում, արդեն անգիր գիտենք, որ քայլից հետո` որ քայլն եք անելու: Գիտենք, որովհետև խաղը անընդհատ կրկնում եք: Հոգնել ենք արդեն: Ինքդ խոսում ես, ինքդ լսում, ինքդ չալում ես, ինքդ` պարում, գուսան Շերամի երգի նման: Մեկ մեկ նայիր, տես ծափ տվողներդ ինչքան են քչացել: Հա, մի հարց էլ տամ, Շուշի ասելուց լեզուդ չես կծու՞մ
Բավական է ցավ ավելացնես մարդկանց ցավին: Համբերության բաժակը լցվում է: Արցախցին կպայթեցնի այն և առաջին զոհը դու կլինես:
Ժողովուրդս, Ստեփանակերտի խանութները նորից դատարկ են, ալյուրն էլ կվերջանա: Մենք` Արցախում հասկացել ենք, թե ինչ է կատարվում և ում լուռ համաձայնությամբ ու պայմանավորվածությամբ է այս ամենը կատարվում` Նիկոլ, Ալիև, Պուտին, Էրդողան: Այս կվարտետի ֆալշ նվագից ականջներս խշշում են արդեն:
Երբ ազգովին կհասկանանք ու մեր ճակատագիրը կվերցնենք մեր ձեռքը, ե՞րբ
Օօօօֆ, այսքան էլ դժվար դաս կլինի՞: Ոչ մեկս չենք յուրացնում»:
Կարծիքներ