Ես պատահմամբ կամ Աստծո կամոք ողջ մնացի

Ես պատահմամբ կամ Աստծո կամոք ողջ մնացի

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա անթույլատրելի բացթողում է, որը կարող էր և է կյանքեր արժենալ, ես պատահմամբ կամ Աստծո կամոք ողջ մնացի։

Գարիկ Սարգսյան, հարգելի մարզպետ, վստահ եմ՝ տեղյակ եք, որ Արտաշատ-Նոր կյանք-Արարատ ճանապարհի Տափերականի հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց մինչ առավոտյան ուրախանում էի այս ծավալի աշխատանքով, դեռ չէի հասցրել նկատել, որ այսպիսի անփույթ ձևով է կատարվում (նշանները չի երևում, լույս չկա), քանի որ ճանապարհը լուսավորված չէ բավականաչափ, իսկ գյուղի բյուջեն, ընդհանուր ահռելի խնդիրներն ու պահանջները հաշվի առնելով, հազիվհազ հասցնում է մինչև ժամը գիշերվա 1-ը լուսավորել գյուղամիջյան ճանապարհը, ի դեպ, որի ամբողջ սպասարկումն ու «կահավորումը» մարզեպետարանի ենթակայությունն ու պարտականությունն է, համենայնդեպս, դա էլ խնդիր չէր լինի, եթե կոմունիկացիան կամ տրամաբանությունն ավելի լավ աշխատեր և շինարարություն իրականացնողների պատասխանատուն ճիշտ հրահանգավորեր, անհրաժեշտ պայմաններով ապահովեր կամ պահանջներ ներկայացներ։

Վստահ եմ, որ այս հարցով շուտափույթ կզբաղվեք, և թեկուզ զայրույթս անչափ մեծ է ու տեղին, ամենայն հարգանքով եմ այս ամենի մասին հայտնում` ցանկանալով հասնել խնդրի լուծմանն ու այլևս այսպիսի անպատասխանատու անգործության վերացմանը»։