Հատուկ ջոկատայինները Հայրապետյանի տանն են

Հատուկ ջոկատայինները Հայրապետյանի տանն են

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ոստիկանության 6-րդ վարչությունը գործողություններ է իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը։ Գործողությունները շարունակվում են նաև այժմ, այնտեղ են ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք հսկում են, շրջում են Հայրապետյանի առանձնատան բակով։

Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանության գործողությունները կապված են ՀՖՖ-ում արված ինչ-որ վերանորոգման աշխատանքների ժամանակ ենթադրյալ չարաշահումների հետ։