ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ-ի օգնությունից․ կազմակերպության պարզաբանումը

ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ-ի օգնությունից․ կազմակերպության պարզաբանումը

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան (2022) նստաշրջանի որոշումների կատարման և Բելառուսի Հանրապետության նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրին համապատասխան՝ մինչև այժմ մշակվում էր երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ հայտարարության մեջ։

Նշվում է, որ խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է՝ ի աջակցություն տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ 

«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է ետ կանչել Հայտարարության նախագիծը քննարկումից։Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցների տրամադրելու մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։