«ՄԻԵԴ-ի կարծիքը կարող է ազդեցություն ունենալ Քոչարյանի քրեական գործի շրջանակներում»

«ՄԻԵԴ-ի կարծիքը կարող է ազդեցություն ունենալ Քոչարյանի քրեական գործի շրջանակներում»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է խորհրդատվական կարծիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածի վերաբերյալ, ինչպես նաև դրա կիրառմանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո՝ չկա պատիժ առանց օրենքի։

Ըստ էության՝ Եվրադատարանը չի պատասխանել  Սահմանադրական դատարանի չորս հարցերից երկուսին։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելանը նշեց, որ մարդիկ չեն պատկերացնում 16-րդ արձանագրության գործընթացը․ «16-րդ արձանագրությունը փաստացի երկրորդ գործն է ՄԻԵԴ-ում։ Սա երկրորդ դեպքն է, երբ խորհրդատվական կարծիք է տալիս 16-րդ արձանագրության, եւ Հայաստանի համար առաջին դեպքն է։ Այլ միջազգային դատարաններ այս պրակտիկան մի քիչ ունեն, մի քիչ ոնց որ անսովոր է․․․

Սահմանադրական դատարանը, երբ քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ Դավիթ Գրիգորյանի դիմումների հիմա վրա որոշակի հոդվածների սահմանադրականության գործը, իր մոտ որոշակի հարցադրումներ են առաջացել ՄԻԵԴ-ի մեկնաբանությունների հետ կապված, ընդ որում՝ որոշակի հարցադրումներ ՍԴ-ի կարծիքով նոր հարցեր են:  ՄԻԵԴ-ը իր որոշման մեջ մի քանի տեղ արձանագրում է՝ ճիշտ է, ես այս հարցում չունեմ միատեսակ որոշում, բայց այս որոշումներից բխեցնում եմ այս։ Դատարանը չորս հարցադրում էր արել, եւ դրանց պատասխանն է տվել։ Հարցը ՄԻԵԴ-ը գնահատել է, որ կապը գործի նկատմամբ կիրառելու լույսի ներքո չի տեսնում, վերաբերվում էր՝ արդյոք օրենքի եզրույթը ութից տասնմեկերորդ հոդվածներում եւ յոթերորդ հոդվածում նո՞ւյնն է, թե՞ տարբեր են։ Բայց ասել է՝ այս հարցերի մի մասին ես երրորդ հարցի շրջանակում եմ պատասխանում»։

Ըստ պաշտպանի՝ ՄԻԵԴ-ը պատասխանել է երրորդ եւ չորրորդ հարցերին՝ տեսնելով հարցերի եւ գործի միջեւ եղած կապը․ «Մեկը վերաբերում է օրենքի որոշակիության ստանդարտին, եւ երրորդ հարցի մեջ առաջինի եւ երկուսի էլեմենտները մտցրել է։ Հարցը հետեւյալն է եղել՝ որոշակի ստանդարտը ո՞րն է, եւ արդյոք, եթե հղում է արվում տվյալ դեպքում Սահմանադրության նորմերին, դա կարո՞ղ է համարվել որոշակի, թե՞ ոչ։ ՄԻԵԴ-ն ասել է, որ ինքնին հիմք չի կարող լինել, որ մենք պնդենք, որ չի համապատասխանում եւ չի կարող հիմք լինել, որ համապատասխանում է։ Բայց երկու շատ կարեւոր հանգամանք է դրել․ առաջին՝ ասել է, որ շատ հստակ լինի ե՛ւ հղում կատարող նորմը, ե՛ւ այն նորմը, որի վրա հղում են կատարում։ Երկրորդ հարցը, որ չի կարող այն նորմը, որի վրա հղում է կատարվում, ընդլայնի հանցագործությունը, ամեն դեպքում հանցագործությունը պետք է սահմանվի հանցակազմով, եւ մի շարք այլ ստանդարտներ։ Երկրորդ հարցը վերաբերում է հետադարձ ուժին։ ՍԴ-ն ասում է՝ լավ, ոնց որ թե լիքը գործեր կան, որտեղ քննարկվել է հետադարձ ուժ կարելի է-չի կարելի, բայց բերեք հասկանանք, որ եթե հետադարձ ուժի հարց է առաջանում՝ ինչ ստանդարտներով պետք է գնահատեմ։ ՄԻԵԴ-ը բավականին մեծ անալիզ է արել անդամ երկրներից եւ արձանագրել է մի քանի կարեւոր կետեր։ Բերել է իր պրակտիկան եւ տվել է որոշակի ստանդարտներ։ Ասել է, որ այդ հարցը առաջնահերթ պետք է լուծի պետության մեկնաբանության պրակտիկայի լույսի ներքո։ Ինքը չի տվել եւ չէր կարող տալ պատասխան, որովհետեւ իր գործառույթի մեջ չէր մտնում իր վրա վերցնել ՍԴ-ի ֆունկցիան։ ՍԴ-ն պետք է սրա հիման վրա գնահատի, բացի Սահմանադրական դատարանից, այս որոշումը կարող է նաեւ ազդեցություն ունենալ քրեական գործի շրջանակներում։ Ուզում եմ մի կետի վրա ուշադրություն հրավիրել՝ դրա պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքին։ Կա որոշակի շփոթություն, որ ինքը պարտադիր չի, ինքը պարտադիր չի այն պատճառով, որ ինքը դատական ակտ չի։  Սա իրավական վերլուծություն է, այնտեղ չկա, որ ինչ-որ մեկը ինչ-որ գործողություն պետք է անի։ Բայց այս մեկնաբանությունները պարտադիր են բոլորի համար»։

Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ մոտավորապես այսպիսի դիրքորոշում էին ակնկալում ՄԻԵԴ-ից․

«Ընդհանուր առմամբ՝ համահունչ է մեր ներկայացրած դիրքորոշմանը»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն անցյալ տարի դիմել էր Վենետիկի հանձնաժողով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ակնկալելով 4 հարցի պատասխան ստանալ։ 

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 300.1՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածով, 2008-ին գործում էր 300-րդ հոդվածը՝ իշխանության յուրացում։ 
Քոչարյանի պաշտպանական թիմն ասում է, որ այս հոդվածով չի կարող իրենց պաշտպանյալը մեղադրվել, քանի որ այն 2008-ին գոյություն չի ունեցել։