Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացի ժողովրդին

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ուկրաինացի ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում ցավակցական խոսք է ուղղել ուկրաինացիներին ԱՆ-26 ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Վթարի հետևանքով 26 մարդ է զոհվել:

«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Ուկրաինայի եղբայրական ժողովրդին ու կարեկցանքի խոսքեր եմ հղում ռազմական ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին ու մտերիմներին», – նշված է Փաշինյանի էջում: