Պուտինը հանձնարարել է օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր ներառել

Պուտինը հանձնարարել է օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օրեր ներառել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրթության նախարարությանը հանձնարարել է մինչև մայիսի մեկը օրացուցային ծրագրում նախատեսել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրերի ներառումը, այդ թվում՝ հունվարի 27-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Ռուսաստանի Կրթության նախարարությանը Երկրորդ աշխարհամարտի տարիներին խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակը հավերժացնելու նպատակով նախատեսել օրացուցային ծրագրում նացիստների լողմից ժողովուրդների ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված օրերի ներառումը՝ դաստիարակչական աշխատանքի առումով, այդ թվում հունվարի 27-ը՝ Հոլոքոստի ոգեկոչման միջազգային օրը՝ որպես Կարմիր բանակի կողմից «Օսվենցիմ» ֆաշիստական ճամբարի բանտարկյալների ազատագրման օր», - ասվում է հանձնարարականում: