Եթե նորմալ խոսքը դուք չեք հասկանում, ուրեմն պատրաստեք 300000 դրամները

Եթե նորմալ խոսքը դուք չեք հասկանում, ուրեմն պատրաստեք 300000 դրամները

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարիներ շարունակ տարբեր ապահովագրական ընկերությունների, այսպես կոչված, բրոկերներ անօրինական ուղիներով հայթհայթելով իմ անձնական հեռախոսահամարը (գիտեմ որ ոչ միայն իմ, որովհետև դա մասսայական բնույթ է կրում) սեպտեմբերից մինչև տարվա վերջ, բառիս բուն իմաստով, բռնաբարում են իրենց անիմաստ առաջարկներով:

ԱՊՊԱ-ի պարտադիր դառնալու պահից ի վեր մեքենաս ապահովագրել եմ բացառապես Ռոսգոսստրախ ապահովագրական ընկերությունում և յուրաքանչյուր այլ ապահովագրականից զանգը, համաձայն կենտրոնական բանկի բյորոյի կանոնակարգի, համարվում է անօրինական: Քիչ առաջ զրուցեցի բյուրոյի ներկայացուցչի հետ և պարզեցի, որ յուրաքանչյուր անօրինական զանգի համար զանգահարող անձը օրենքը խախտելու համար պարտավոր է վճարել 300000 դրամ: Քանի որ տարիների իմ խնդրանքները և զգուշացումները տեղ չեն հասել, որոշել եմ դիմեմ այդ մեթոդին: Ինձ մոտ պահպանվել են վերջին օրերին ինձ զանգած անձանց համարները: Եթե նորմալ խոսքը դուք չեք հասկանում, տղաներ և աղջիկներ, ուրեմն պատրաստեք 300000 դրամները»։