Ժիրինովսկին կարծում է, որ Եֆրեմովը պետք է ընդունի մեղքը մահվան ելքով ավտովթարի հետ կապված գործում

Ժիրինովսկին կարծում է, որ Եֆրեմովը պետք է ընդունի մեղքը մահվան ելքով ավտովթարի հետ կապված գործում

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատների կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ դերասան Միխայիլ Եֆրեմովը պետք է ընդունի իր մեղքը՝ մահվան ելքով վթարի հետ կապված գործում, եւ կրի պատիժ։

«Միխայիլ Եֆրեմովը պետք է անպայման կրի պատիժ։ Այսօր նրա պարտքն է ընդունել մեղքը դատարանում, վճարել փոխհատուցում հարազատներին։ Փաստաբանները կարող են ցանկացած բան հորինել, սակայն ամեն բան այնպես է, ինչպես որ տեղի է ունեցել։ Հույս ունեմ, որ Միխայիլը կընդունի մեղքն ու կկրի պատիժ»,- ասել է Ժիրինովսկին։