Ասում են՝ քեզ լսեցինք, տակ տվեցինք, հիմա ի՞նչ անենք

Ասում են՝ քեզ լսեցինք, տակ տվեցինք, հիմա ի՞նչ անենք

Մեր հանրության մեջ մինչև վերջ ընկալված չի, որ վարկ վերցնելը ռիսկ է ու պատասխանատվություն: Օրը մի 20-30 նամակ եմ ստանում, որով մարդիկ ասում են՝ վարկ ենք վերցրել, չենք կարողանում տալ, օգնեք փակենք։ Սա անընդունելի խոսակցություն է: Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Գրում, ասում են՝ պարոն վարչապետ, 2018, 2019  թվականներին ասեցիք՝ բիզնես դրեք, աշխատեք, քեզ լսեցի բիզնես դրեցի, տակ եմ տվել, բա հիմա ի՞նչ ես ասում»,- ասել է նա: