Մայլք Ջորդանը կձեւավորի սեփական թիմը

Մայլք Ջորդանը կձեւավորի սեփական թիմը

Բասկետբոլի լեգենդ Մայք Ջորդանն ու ավտոմրցորդ Դեննի Հեմլինը կձեւավորեն սեփական NASCAR Cup սերիայի իրենց թիմը, որը կսկսի մրցել արդեն հաջորդ տարվանից։ Այս մասին հայտնում է Clutch Points-ը։ Հայտնի է դարձել նաեւ, որ հայտնի մրցորդ Դարել Ուոլեսը բազմամյա պայմանագիր է ստորագրել եւ հանդես կգա այդ թիմում։

Ջորդանն անկեղծացել է, որ միշտ եղել է ավտոմրցումների սիրահար եւ դեռ երեխա ժամանակ ծնողները իրեն էլ են տարել՝ ավտոմրցումներ դիտելու։ Մարզիկը նկատել է, որ չափազանց գրավիչ է այն միտքը, որ պետք է ունենաս սեփական ավտոմրցումային թիմ, գործակցությամբ Դեննի Հեմլինի եւ մասնակցությամբ Դարել Ուոլեսի։ «Պատմականորեն ձեւավորվել է այնպես, որ NASCAR-ը պայքարել է ռասայական անհավասարության դեմ եւ եղել են քիչ սեւամորթ սեփականատերեր»,- նկատել է Ջորդանը, հավելելով, որ հիմա սեփական թիմ ունենալու հիանալի ժամանակն է։