Թուրքիան վերականգնում է ներքին ավիահաղորդակցությունը

Թուրքիան վերականգնում է ներքին ավիահաղորդակցությունը

Հունիսի մեկից Թուրքիան վերականգնել է ներքին ավիահաղորդակցությունը, որը դադարեցվել էր մարտի 28-ին, կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով։ Առաջին թռիչքները կիրականացվեն Ստամբուլից դեպի Իզմիր, Անկարա, Անթալիա եւ Տրապիզոն։ Մյուս օդանավակայաններից թռիչքները կվերականգնվեն աստիճանաբար։ Բոլոր օդանավակայաններում ձեռնարկվել են բժշկա-սանիտարական միջոցառումներ, ըստ հակակորոնավիրուսային պայքարի պրոֆիլակտիկայի կաննոների եւ ցուցումների։