18-ամյա Էնդրիկի ռեկորդը «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի գերմանական «Շտուտգարտի» դեմ խաղում, հայտնում է Opta-ն:
18-ամյա բրազիլացին հանդիպման ավելացված ժամանակում գրավել է մրցակցի դարպասը և դարձել է «Ռեալի» պատմության մեջ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
«Ռեալի» նորեկը նման ցուցանիշ է գրանցել 18 տարեկան 54 օրականում և շրջանցել է լեգենդար Ռաուլին (18 տարեկան 113 օրական):
Կառլո Անչելոտիի թիմը հաղթանակ էր տարել 3-1 հաշվով:
Կարծիքներ