Առանց Մոսկվայի Ադրբեջանը մեկ տարուց ավելի գոյություն չէր ունենա․ թալիշ լրագրող (լուսանկար)

Առանց Մոսկվայի Ադրբեջանը մեկ տարուց ավելի գոյություն չէր ունենա․ թալիշ լրագրող (լուսանկար)

1937 թվականին Ստալինի հրամանով թալիշները ստիպված են եղել սովորել ադրբեջաներեն։

Այս որոշման դեմ բողոքող ավելի քան 30 հազար թալիշ մտավորականներ աքսորվեցին Սիբիր և Ղազախստան։

Այդ մասին գրել է թալիշ լրագրող Ռահիմ Շալիևը։

«Ադրբեջաներենը թալիշական տարրական դպրոցների համար» գիրքը պատրաստվել է 1937 թվականին՝ թալիշական դպրոցները ադրբեջաներենին բռնի անցնելու համար։ Սա ևս մեկ ապացույց է Մոսկվայի հովանավորչության՝ պանթուրքիզմի և ադրբեջանականության։  Առանց Մոսկվայի Ադրբեջանը մեկ տարուց ավելի չէր կարողանա գոյություն ունենալ»,-գրել է նա։