Պուտինը դիմել է Լուկաշենկոյին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին խորհրդարանական ընտրությունների շրջանակներում միասնական քվեարկության օրվա հաջող անցկացման կապակցությամբ։
Ռուսաստանի ղեկավարն առանձնանշել է հանրապետությունում կայացած միջոցառմանը մասնակցության բարձր մակարդակը։
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ միասնական քվեարկության օրվա հաջող անցկացման և բելառուսական հայրենասիրական ուժերի վստահ հաղթանակի կապակցությամբ»,- իր ուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը։ Այն հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինն ասել է, որ ընտրություններին մեծ մասնակցությունը հաստատում է Բելառուսի սոցիալ-տնտեսական զարգացման հարցում Լուկաշենկոյի կուրսին ընտրողների աջակցության փաստը։ Ռուսաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդարանի նոր անդամներն ակտիվորեն կշփվեն Ռուսաստանի հետ՝ պետությունների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։
Կարծիքներ