Ինչպիսին չպետք է լինի ղեկավարը

Մաս 1․
Մարդկանց որոշակի տեսակ կա, որոնց հակացուցված է իշխանությանը մոտ թողնել, հատկապես՝ բարձրագույն, որը բացահայտվում է անձի անցած ճանապարհը, գործունեությունն ուսումնասիրելով, որպեսզի պատահական ջահելներ չհայտնվեն պետական պատասխանատու պաշտոններում, առավել եւս՝ բանակից խուսափողները, ինչը սովորական երեւույթ է օրվա իշխանությունների համար, մասնավորապես կներկայացնեմ Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիների գործունեությունը եւ իշխանավարման 2018-2025թթ․ ժամանակաշրջանը։
Նիկոլը՝ որպես լրագրող, իր գործունեությունը սկսել է 1990-ական թվականներից, իսկ որպես խմբագիր՝ 1990-ական թթ. վերջից։ 1999-ին հանդիսացել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը պատկանող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը, 2001-ից ԺՀԿ-ն թերթը նվիրաբերեց Նիկոլին, որն իր իշխանավարման տարիներին արեց ամենը՝ կուսակցությունը կազմաքանդելու համար, ինչն ուրացման բացահայտ դրսեւորում է, իսկ ուրացումից դավաճանություն կես քայլ է, հասարակությունը բազմիցս ականատես է եղել նման դրսեւորումների։
2018 թվականի գարնանը Սերժ Սարգսյանի՝ վարչապետի կարգավիճակում վերարտադրությունը կանխելու նպատակով լայն քաղաքական միավորում նախաձեռնվեց, որտեղ ներգրավված էր նաեւ Նիկոլը՝ իր խմբակով։ Երբ գործընթացները մոտենում էին հանգուցալուծմանը, իր տերերի ուղղորդմամբ ու աջակցությամբ, խաբեությամբ եւ մանիպուլյատիվ ձեւերով, գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին դուրս մղեցին՝ ուզուրպացնելով շարժումը, միանձնյա առաջնորդ կարգելով Նիկոլին, որը հետո Արցախը հանձնեց թշնամուն՝ շարունակելով պետության կազմաքանդումը։ Երբ պետական գործիչը խուսափում է իր խոսքի ու գործի համար պատասխանատվությունից կամ որոշումներն ընդունում է, հետո մտածում դրանց հետեւանքների մասին, այնուհետեւ մանիպուլյացիայի ենթարկում հասարակությանը, ինչի ականատեսն ենք լինում 7 տարի շարունակ եւ, ցավոք, շարունակում ենք հանդուրժել դա։
ՀԳ 1․ Ասվածը եւ շարունակությունը որպեսզի դուրս լինի անձնական հարաբերությունների հարթության ընկալումից, ասեմ, որ նպատակն է՝ հանրությանը ներկայացնել առաջնորդին ոչ հարիր նրա կերպարը եւ բացահայտել այն, որ ազգակործան ծրագրերը՝ նախապես որոշված սցենարով, անխոչընդոտ կյանքի կոչելու գաղափարով է նա առաջնորդվել, եւ դրանք իրականացնելու համար առաջին հերթին պետք էր Հայաստանում քաղաքական դաշտը վերահսկվեր ու կառավարվեր։
Այդ ծրագրերի առաջին փուլը մեկնարկեց 2011-2013թթ., նպատակը 1995-ից ակտիվ եւ սկզբունքային քաղաքական ուժերին եւ գործիչներին լուսանցք մղելն էր: Այսօր կարելի է արձանագրել, որ այդ գործընթացն ակտիվ փուլ մտավ Հայ ազգային կոնգրեսի եւ իշխող Հանրապետական կուսակցության «հրապարակային» բանակցություններով եւ Ազատության հրապարակի «գրավման» օպերացիայով: Հաջորդ փուլը 2017-ի ԱԺ ընտրություններն էին, երբ Միքայել Մինասյանի հովանավորչությամբ ձեւավորվեց «Ելք» դաշինքը` Նիկոլի մասնակցությամբ, եւ այն «հաղթահարեց» 7 տոկոսի շեմը։ Այնուհետեւ այդ ծրագրի վերջնական փուլն իրականություն դարձավ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ Նիկոլի ակտիվ դերակատարմամբ, իր հայաստանյան մենեջերների, այդ թվում՝ օրվա իշխանության հովանավորչությամբ ու ակտիվ մասնակցությամբ։
ՀԳ 2․ Վերոշարադրյալի հիմնավորումն է մայիսի 7-ին ԱԺ-ում անկիրթ ու անդաստիարակ ՔՊ-ականների պահվածքը` Նիկոլի գլխավորությամբ, վերջինիս նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթներ պետք է հարուցվեին, մասնավորապես՝ ահաբեկչության եւ խուլիգանության հոդվածներով։
Պետրոս ՄԱԿԵՅԱՆ
Կարծիքներ