Ո՞վ է այսօր ինձ մեղադրում

Ո՞վ է այսօր ինձ մեղադրում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխանել է ՀՅԴ-ի հասցեին հնչած քննադատություններին՝ ընդգծելով իր քաղաքական անցած ուղին և պայքարը: Նա հիշեցրել է, որ տարիներ շարունակ եղել է Դաշնակցության անդամ, մասնակցել է արդարության համար մղվող պայքարին և անգամ Ստամբուլում՝ Էրդողանի ներկայությամբ, բարձրացրել է հայ ժողովրդի պահանջների ձայնը։ Մանուկյանը նշել է նաև, որ պայքարել է Գյուլի այցի դեմ՝ ՀՅԴ համաշխարհային կառույցի շրջանակում։

Նա զարմանք է հայտնել, որ այսօր իր այդ գործողությունների համար մեղադրվում է , իր ձևակերպմամ, այն ժամանակվա իշխանությունների պաշտպան Հայկ Կոնջորյանի կողմից, որը նախկինում եղել է ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական թևի ղեկավար։ Մանուկյանը հիշեցրել է նաև, որ այդ կուսակցությունը ժամանակին գործել է Բարսեղ Բեգլարյանի հովանու ներքո։