Գազայի սեկտորը՝ անշարժ գույք

Գազայի սեկտորը՝ անշարժ գույք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության ավարտից հետո պաղեստինցիների վերադարձը Գազայի սեկտոր սխալ կլիներ։

«Կարծում եմ, որ դա մեծ սխալ կլիներ, թույլ տալ պաղեստինցիներին, Գազայի բնակիչներին վերստին վերադառնալ։ Մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա։ Ես դրա մասին մտածում եմ, ինչպես փոքր անշարժ գույքի մասին։ ԱՄՆ-ն տիրապետելու է այն եւ դանդաղ զարգացնելու։ Մենք կայունությունը կվերադարձնենք Մերձավոր Արեւելք»,- ասել է նախագահ Թրամփը՝ Լուիզիանա նահանգ մեկնելու ընթացքում, օդանավում լրագրողների հետ շփման ժամանակ։ «Գազայի սեկտորն ամոբղջովին ավերված է։ Այդ վայրը կարգի կբերվի։ Մենք, Մերձավոր Արեւելքի հարուստ երկրների հետ կվերականգնենք այն»,- հավելել է Թրամփը։