Ո՞վ է իրականում գերի ընկած ադրբեջանցի գեներալը

Ո՞վ է իրականում գերի ընկած ադրբեջանցի գեներալը

Հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին։ Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնվում։ Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Մայիս Բարխուդարովի մասին առատ տեղեկություններ հայտնի չեն։ Հայտնի է, որ նա ծնվել է 1976 թվականին Կուբաթլուիի շրջանում։  Հետաքրքիր է, որ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գեներալի կենսագրական տվյալներում երբևէ ոչ մի տեղեկատվություն չեն հրապարակել նրա ծնողների ով լինելու մասին։ Սա իրապես կասկածի տեղիք  է տալիս։ Հայկական որոշ աղբյուրներում գրվում է, որ Բարխուդարովը արմատներով հայ է։ Այս մասին գրում է politik.am-ը։

Օգտատեր Աշոտ Ասատրյանն իր հերթին գրում է․

«Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016 թվականին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են մարդու ամեն բառը ուժ ա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին, ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով ,ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։