Տոնդ շնորհավոր, հայ շինարար

Տոնդ շնորհավոր, հայ շինարար

Սիրելի շինարարներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ շինարարի օրվա առթիվ։ Մաղթում եմ աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ եռանդ՝ նվիրումով շարունակելու մեր հայրենիք շենացման գործը։
Յուրաքանչյուր մասնագիտական տոն առիթ է հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին, ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին,  առիթ է նաև ծրագրելու հետագա անելիքները։ 
Իսկ հայ շինարարի մտքի թռիչքն անեզր է, գործը՝ եզակի:

Ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին տիրապետող նախագծողների, ինժեներ-շինարարների, փորձառու վարպետների շնորհիվ կյանքի են կոչվում բազմաթիվ  ծրագրեր՝ ռազմարդյունաբերական, հիդրոտեխնիկական կառույցներ, կառուցվում և հիմնանորոգվում են ճանապարհներ, առողջարապահական կենտրոններ, նոր պահաներով դպրոցներ, մանկապարտեզներ, կրթահամալիրներ: Վերականգնվում և վերակառուցվում են  պատմամշակութային ժառանգությունները, լայն թափով իրականացվում են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բնակելի համալիրներ, թաղամասեր:

Շինարարի գործը  մեծ պատասխանատվություն է և հարգանք ստեղծված արժեքների նկատմամբ:   

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ստեղծագործական միտք, անխոնջ աշխատանք, անսահման ներշնչանք, շինարարության աճող ծավալներ և աշխույժ շինհրապարակներ։
 Վստահ եմ, որ կհաղթահարենք դժվարությունները,լավատեսորեն նայելով  վաղվա օրվան՝ կիրականացնենք բազում ծրագրեր: 

Հայ Շինարարը կառուցել է և պիտի կառուցի իր երկրի, իր ժողովրդի համար, գալիք սերունդներին թողնելով մնայուն արժեքներ:


Գագիկ Գալստյան
Հայաստանի Շինարարների միության նախագահ