«Ոսկե գնդակը» Մխիթարյանին կտայի

«Ոսկե գնդակը» Մխիթարյանին կտայի

Իտալական «Ինտեր» ակումբի նախկին խաղացող Բենուա Կոենը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղային որակները՝ նշելով, որ անձնական ընտրության դեպքում միշտ կփոխանցեր «Ոսկե գնդակը» հենց նրան։

Նրա խոսքով՝ եթե «Ինտերը» հաղթանակ տանի առաջիկա եզրափակիչ խաղում, ապա Լաուտարո Մարտինեսը կհամարվի մրցանակի լուրջ հավակնորդ։ Սակայն Կոենն ընդգծել է, որ իր սրտում ամենից արժանի ֆուտբոլիստը հենց Մխիթարյանն է։

«Հենրիխը բացառիկ խաղացող է՝ տեսլականով, տեխնիկայով և որակով։ Նա դաշտում ցույց է տալիս այնպիսի խելացիություն և վարպետություն, որ միշտ զարմացնում է։ Հայ ֆուտբոլիստը բարձր մակարդակի մարզիկ է, որն իսկապես արժանի է նման բարձր գնահատականի»,- ասել է Կոենը։