Առաջին անգամ աշխարհում թույլատրվել է արհեստական մսի վաճառքը

Առաջին անգամ աշխարհում թույլատրվել է արհեստական մսի վաճառքը

Սինգապուրում, առաջին անգամ աշխարհում, թույլատրվել է արհեստական՝ լաբորատոր պայմաններում ստացված հավի մսի վաճառքը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Արհեստականորեն ստացված հավի միսը վաճառվելու է ամերիկյան Eat Just ընկերության կողմից։

Ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նման հավի միսը զգալիորեն մաքուր է բնական մսից՝ միկրոբների պարունակության առումով, ինչպես նաեւ ունի սպիտակուցների, ամինաթթուների եւ օգտակար ճարպերի եւ միներալների ավելի բարձր պարունակություն։