Եթե նման հայտարարություն կա, ապա սա նշանակում է` Վաղարշակ Հարությունյանը գերազանցել է իր լիազորությունները. Վանեցյան (տեսանյութ)

Եթե նման հայտարարություն կա, ապա սա նշանակում է` Վաղարշակ Հարությունյանը գերազանցել է իր լիազորությունները. Վանեցյան (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը: Մեկնարկից առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Hraparak.am-ին ասաց, որ Փաշինյանի հեռացման խնդիրը շատ շուտով լուծվելու է, սա արդեն համաժողովրդական պահանջ է:

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պարտականությունները կատարում է արդեն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Վանեցյանն ասաց, որ եթե նման հայտարարություն է եղել, ապա պաշտպանության նախարարը գերազանցել է իր լիազորությունները, և դրանով պետք է զբաղվի դատախազությունը:

Մանրամասն` տեսանյութում