Թրամփի հետ կփրկենք Ամերիկան. Վենս

Թրամփի հետ կփրկենք Ամերիկան. Վենս

Դոնալդ Թրամփի փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է «պատմության ամենավատ նախագահը»։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։

Քաղաքական գործիչը խոսել է նաեւ փոխնախագահ Քամալա Հարիսի մասին՝ նշելով, որ «նա միշտ աջակցել է Բայդենի անհաջող քաղաքականությանը»։ «Վերջին չորս տարիների ընթացքում նա եղել է բաց սահմանի և Բայդենի կանաչ խաբեության համահեղինակ, որոնք բարձրացրել են կեցության և սննդի ծախսերը», - նշել է երիտասարդ սենատորը:
Բացի այդ, ըստ Վենսի, Հարիսը «թաքցրել է ճշմարտությունը պետության ղեկավարի ճանաչողական ունակությունների մասին, ով ի վիճակի չէր կատարել իր պարտականությունները» գրեթե չորս տարի։ «Նախագահ Թրամփը և ես պատրաստ ենք փրկել Ամերիկան»,- հավելել է նա։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Բայդենը «երկրի պատմության մեջ կմնա որպես բոլոր ժամանակների վատագույն նախագահը»։ Նա ընդգծել է, որ քաղաքական գործիչն արժանի չէ երկրորդ ժամկետով առաջադրվելու։ Բացի այդ, նա նշել է, որ Հարիսին ավելի հեշտ կլինի հաղթել, քան Բայդենին։