Նիկոլը Ալենին գլխից կխփի, բայց աթոռը չի տա

Նիկոլը Ալենին գլխից կխփի, բայց աթոռը չի տա

Դեռ երեկ համացանցը ալեկոծվում էր Ալեն Սիմոնյանի հնարավոր վարչապետ դառնալու մասին տարատեսակ նյութերից: Ընկերներիցս մեկը գիշերվա հազարին գրեց, թե բա Ալենը ու հարցականի նշան: Անկեղծ ասեմ նման արտահոսքերը ինձ մոտ միշտ քմծիծաղ են առաջացնում, բայց ընկերս համառ էր, պնդում էր, որ հավաստի աղբյուրից է իմացել` շատ վստահ էր:

Իմ պատասխանը մեկն էր՝ Նիկոլը Ալենին գլխից կխփի, բայց իր աթոռին նստել չի թողնի: Ընկերս զարմացավ, թե լավ, կարող է գեոքաղաքական հաշվարկ անի, թիմի ու իր անվտանգությունն ապահովի, որոշակի ազդեցություն պահպանի, շատ պատճառներ կան. այս պայմաններում իր համար ավելի լավ է Ալենը, քան թե լրիվ ուրիշ թիմից մեկը:

Պիտի ասեմ, որ իմ պատասխանը նրան էլ ավելի զարմացրեց. Նիկոլը երբեք չի հանդուրժի իր հետ ճանապարհ անցած մարդու իշխանության գալը. «Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կսպանեմ» սկզբունքով և այսօր նա ցույց տվեց, թե ինչպես է գլխից խփում իր թիմակցին:

Ստացվում է՝ հենց մի տեղից իմանում է, որ թիմում իրեն փոխարինող է գտնվել, շուտ հարցը լուծում է. Սուրեն Պապիկյանին տարավ ՊՆ ու մի օր էլ չանցած սահմանին ձախողեց, Ալենին տանել չէր կարող՝ այս մեթոդով չեզոքացրեց:

ԱԺ նախագահի համար տխրահռչակ մեքենայի փողի հատկացումը արվեց, թոշակների բարձրացումը մերժելուն զուգահեռ, չնայած մի քանի ամիս այդ գործընթացը գնացել է, ինչո՞ւ հենց այսօրվա կառավարության նիստում այդ հատկացումը արեցին, այդպիսով ժողովրդին շատ պարզ զուգահեռ տանելու շանս տալով, թե բա մեզ թոշակ չեն տալիս, Ալենին 200 հազար դոլարանոց ավտո են առնում: Հետո այս թեման նուրբ և աննկատ տարածվեց մերձիշխանական էջերով ու ֆեյք օգտատերերով, արագ հայտնվեցին Ալենի սերիալներից տեսանյութեր: Այս ամենը գցվեց դաշտ ու խրախճանքը սկսվեց. ամբողջ համացանցը մի թեմա է քննարկում:

Կասեք՝ է թող Ալենը հրաժարվեր այդ մեքենայից, ինչ եք պաշտպանո՞ւմ: Ալենը իհարկե կարող էր հրաժարվել մեքենայից, բայց նախ գործուղման մեջ է արդեն երկար ժամանակ, այնպես որ անգամ պատասխանելու հնարավորություն չունեցավ, երկրորդն էլ՝ մեքենան չլիներ ուրիշ թեմա կլիներ, մի ուրիշ դրվագ, որով իրեն կփչացնեին, երրորդն էլ՝ հիշում եք, որ Նիկոլն իր ու կնոջ համար յուղը վրեն 2 զրահապատ մեքենա առավ, մենք մեզ ինչքան ճղեցինք՝ գինը իմանալ չկարողացանք, պետական գաղտնիքի տակ ծածկադմփոց արեցին գնաց:

Բա հիմա ո՞նց ստացվեց, որ էս դեպքում գինն էլ, մոդելն էլ, արտադրության տարի բոլոր ինտիմ մանրամասներով: Հիմա իմ դարդը Ալենը չի, ոչ էլ էդ մեքենան, բայց մի վայրկյան ուշադրություն դարձրեք թե ժողվարչապետը ոնց ա կառչել էդ աթոռից, որ պատրաստ է անգամ մերձավորներին ոչնչացնել մենակ իշխանություն չտա, էլ ինչ «իշխանությունը ժողովրդին է», էլ ինչ «փողոցի պայքարով իշխանափոխություն», սա մինչև վերջին պատրոն կրակող է, կմեռնի, բայց «Դաչեքի» տարածքից դուրս չի գա, Ալենին գլխից խփելը ձեզ ապացույց, հույսներդ կտրեք:

Վերջում էլ, նոր աչքովս ընկավ «Հաքքին.ազի» նյութը Ալենի ռևանշիստ լինելու ու հնարավոր իշխանության գալու մասին: Ինչ ասեմ «Նիկոլ ջան սիրուն չի» պետք չի կիրթ ու կառուցողական ընկերոջդ լրատվամիջոցներով ռուսներին մեսիջներ փոխանցել, թե Ալենը գալու ա ու հեղափոխություն անի, ասելու բան ունես՝ պարզ ասա, կամ արի ուսապարկերիդ հրահանգի Ալենին ԱԺ նախագահի պաշտոնից հանեն պրծնենք: Այդ կերպ շատ ավելի արդար ու ճիշտ կլինի, մենք էլ ձեռի հետ կիմանանք, թե քանի կամակատար պատգամավոր ունես այս պահին: