Կթողարկեն նոր երաժշտական ալբոմ եւ կմեկնեն շրջագայության

Բրիտանական Depeche Mode խումբը 2023 թվականին կթողարկի նոր երաժշտական ալբոմ եւ մեկնի վերջին հինգ տարում իր առաջին համաշխարհային համերգային շրջագայությանը։ Համերգային շրջագայությունը իրականացվում է աջակցելու համար թողարկվելիք ալբոմին։ Այն կկոչվի «Memento Mori» եւ հասանելի կլինի երաժշտական սպառողի համար հաջորդ տարվա գարնանը։
Համերգաշարի ընթացքում խումբը ելույթներ կունենա ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում՝ մասնավորապես՝ Լոնդոնում, Բեռլինում, Միլանում։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին վաթսուն տարեկանում մահացել էր խմբի անդամներից Էնդի Ֆլետչերը։
Կարծիքներ