Զգուշացնում եմ պաշտոնատար անձանց․ Թաթոյանը՝ լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Զգուշացնում եմ պաշտոնատար անձանց․ Թաթոյանը՝ լրագրողների շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հիմա ուզում եմ պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն մեծացնում են լրագրողի աշխատանքի նկատմամբ կարծրատիպերը, այլ նաև վնասակար են երկրի ժողովրդավարական և մարդու իրավունքների համակարգի համար։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Սա պետք է բոլորը նկատի ունենան, առաջնահերթ՝ պաշտոնյաները», - հավելեց նա։

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։