Մոտ 1 միլիարդ դոլար կներդնեն աէրոտաքսիների ոլորտում
Toyota ընկերությունը ընդլայնում է համագործակցությունը թռչող էլեկտրական տաքսիներ արտադրող ամերիկյան Joby Aviation ընկերության հետ։ Ճապոնական ավտոարտադրող հսկան ամերիկյան ընկերությունում կներդնի 894 միլիոն դոլար՝ աէրոտաքսիների ստեղծման համար։ Թե երբ պատրաստ կլինի համատեղ արտադրանքը, դեռ պարզ չէ։ Համաձայն auto. Ru-ի, Toyota-ն եւ Joby Aviation-ը գործընկերներ են արդեն մի քանի տարի։
Ներկայումս ճապոնական կողմն արդեն իսկ ամերիկյան ընկերությունում ներդրել է 500 միլիոն դոլար եւ հարկ եղած դեպքում այդ ներդրման ծավալը կարող է ավելանալ՝ հասնելով մինչեւ 894 միլիոնի։ Ներդրման դիմաց՝ Toyota-ն կստանա Joby Aviation-ի բաժնետոմսերը։ Համատեղ թողարկվելիք աէրոտաքսիների մասին այլ տեղեկատվություն չի հրապարակվում։
Կարծիքներ