Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է՝ Հայաստանում կա՞ն կվադրոբերներ

Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է՝ Հայաստանում կա՞ն կվադրոբերներ

Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է։

«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,-ասել է Լավրովը։

Զրույցի տեսանյութի այս հատվածը հայտնվել է ռուսական տելեգրամ ալիքներում։

Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների շարժման մասին՝ այն անվանելով նոր։ Իր հերթին Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց որակում են որպես «գենդեր»։