Գնա Նիկոլի դռանը նստի

Երբ ժողովուրդն է դուրս գալիս ընդվզման, պայքարի, նա իր ուժը, դիմադրողականությունն է ցուցադրում։ Նա փորձում է հիշեցնել իշխանություններին իր չկատարած պարտականությունը և կոչել նրան գործի։ Իսկ երբ իշխանությունը միանում է նրան, դա նշանակում է՝ ինձնից բան մի պահանջեք, ես ձեզ նման մեկն եմ՝ բողոքավոր, ոչինչ չեմ կարող անել։ Տեսեք, եկել եմ ձեր կողքին նստել։ Արայիկ Հարությունյանը լավ կաներ՝ գնար Նիկոլ Փաշինյանի դռանը նստեր։ Ասեր՝ դու ի՞նչ մանդատով, լիազորությամբ ես Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել ու այս զուլումը բերել մեր գլխին։
Աշխարհասփյուռ հայությունը կողջուներ, կընդուներ նրան։ Կասեր՝ հետո ասում եք՝ Արցախը ինքնուրույն պետություն չի։ Բոլորը կհամախբվեին Արցախի շուրջ։ Արայիկը դա չգիտի՞։ Իհարկե, գիտի, բայց չի անի, որովհետև Նիկոլը նրան «շա՜տ բան կասի»։
Ասում են, Արայիկը մոտիկների մոտ արդարանում է, ասում՝ դե Նիկոլին բան չեմ ասում, որ Արցախի ֆինանսավորումը չկտրի։ Թող կտրի, դու գնա նրա դռանը նստացույց արա, տեսնեմ՝ ո՞նց է կտրում․․․ Թե չէ ընկել ես բոլորի հետևից, նրան բաց թողել։ Ժողովրդին ցրելու մտադրություն ունես, հա՞, թե՞ վերահսկողությունը ձեռքումդ պահելու առաջարկ։ Արցախը փրկվելու մի հույս ուներ, դա էլ քո նստացույցով ուզում ես փակել։
Կարծիքներ